Առնվազն 22 մարդ է զոհվել Կահիրեում ղպտական Սուրբ Մարկոս եկեղեցու մոտ իրականացված պայթյունի հետևանքով, ևս 35 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տվյալներով, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել առավոտյան եկեղեցական ժամերգության ժամանակ:
Կատարվածի համար առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:
Եգիպտոսում տարբեր հաշվարկներով մոտ վեց միլիոն քրիստոնյա-ղպտի է ապրում, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ տասը տոկոսը: