Մերձդնեստրում նախագահական ընտրություններ են անցկացվում

Մերձդնեստրում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում։ Առաջադրված է վեց թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Եվգենի Շևչուկը։

Հարցումների համաձայն, հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունեն Շևչուկը և Վադիմ Կրասնոսելսկին, ով ընտրություններին թեկնածությունն առաջադրելու հնարավորություն ստանալու համար հրաժարական է տվել Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնից։

Մոլդովայի՝ հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրի տարածաշրջանը 1990 թվականին անկախություն է հայտարարել: Կողմերի միջև տեղի ունեցած կարճատև պատերազմը ավարտվել է 1992 թվականին՝ Մերձդնեստրի օգտին ռուսական զինված միջամտության արդյունքում: