Ռուսաստանն ակնկալում է, որ նավթային խոշոր տերությունները կհամաձայնեն կրճատել արդյունահանման ծավալները

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կարծիք է հայտնել, որ դեկտեմբերի 10-ին խոշոր նավթարդյունաբերող երկրները համաձայնություն ձեռք կբերեն նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին: Նովակը, մասնավորապես, ասել է, թե «լավատես է» արդյունահանումը օրական շուրջ 600,000 բարելով կրճատելու՝ նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC-ի) առաջարկի կյանքի կոչման հարցում:

«Կարծում եմ մենք համաձայնության կգանք և մենք պարտավոր ենք համաձայնության գալ», - ասել է նա: Ռուսաստանը, որտեղ նավթի արդյունահանումը նոյեմբերին հասել էր 11.21 միլիոն բարելի, արդեն իսկ համաձայնել է օրական արդյունահանումը կրճատել շուրջ 300,000 հազար բարելով: