Համբուրգում, որտեղ անցկացվում է ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանը, երեկ հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը:
Կողմերը համակարծիք էին, որ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի առաջ մղման համար անհրաժեշտ է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: