27 սենատորներ Թրամփին կոչ են անում Ռուսաստանի հարցում պահպանել կոշտ դիրքորոշումը

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիա Թրամփի և Սենատի հանրապետական մեծմասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելի հետ Կոնգրեսի շենքում, Վաշինգտոն, 10-ը նոյեմբերի, 2016թ․

27 ամերիկացի սենատորներ՝ 12-ը հանրապետական և 15-ը դեմոկրատ, նամակ են հղել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին, խնդրելով կոշտ դիրքորոշում զբաղեցնել Ռուսաստանի՝ Ուկրաինայում բռնազավթող քաղաքականության հարցում:

Նամակի հեղինակները շեշտում են, որ պաշտոնական Վաշինգտոնը չպետք է ճանաչի Ղրիմի բռնակցումը կամ չեղարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: