Համբուրգում կայացել է Նալբանդյանի, Մամեդյարովի և համանախագահների հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Երեկ Համբուրգում՝ ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը: Այդ մասին քիչ առաջ Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ նշելով, որ հանդիպման նախաձեռնությունը համանախագահներինն էր: