Միացյալ Նահանգների նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընտրություններում կրած պարտությունից հետո իր երկրորդ ելույթում հայտարարել է, որ կեղծ լուրերը իրենցից վտանգ են ներկայացնում, և դրանք պետք է կանգնեցվեն։
Փորձագետների կարծիքով՝ Ֆեյսբուքում Հիլարի Քլինթոնի մասին տարածված կեղծ լուրերը նույնպես իրենց դերն են ունեցել ընտրություններում նրա պարտության մեջ: Այդուհանդերձ, նա իր ելույթում այդ մասին չի խոսել: