ԵՄ տարածքում Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներն այլևս վիզայի կարիք չեն ունենա

Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել ԵՄ անդամ երկրների տարածք: Ըստ «Ռոյթերզ»-ի, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր, ինչով վերջ է դրվել ԵՄ-ի կողմից խոստացված այդ հնարավորության կասեցման մասին ակտիվացած խոսակցություններին:

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել էր, որ ցավագին բարեփոխումների դիմաց Ուկրաինային ու Վրաստանին տրված այդ խոստումը չիրագործելով՝ Եվրամիությունը վտանգում է իր հեղինակությունը: