Իսլամ Քարիմովի արձանը կերտելու համար միջազգային մրցույթ է հայտարարվել

Քարիմովի անունը կրող մզկիթը Տաշքենդում

Ուզբեկստանը միջազգային մրցույթ է հայտարարել երկրի նախկին առաջնորդ Իսլամ Քարմիովի արձանը կերտելու համար: Մրցույթ հայտարարելու հրամանագիրը ստորագրել է Ուզբեկստանի նորընտիր նախագահ Շևքեթ Միրզիյաևը:

Տաշքենդում վերականգնված հին մզկիթը ի հիշտակ Քարիմովի սեպտեմբերի կեսերին վերանվանվել է Իսլամ Օթա (Հայր Իսլամ ):

78 տարեկան հասակում Իսլամ Քարիմովը մահացել է անցած սեպտեմբերի 2-ին: Նա Ուզբեկստանը ղեկավարում էր 1989 թվականից, երբ Ուզբեկստանը դեռ խորհրդային հանրապետություն էր: