Այսօր վաղ առավոտյան Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճում է: Հաղորդվում է, որ մոտավորապես 100 մարդ է զոհվել, տասնյակ տներ են վնասվել կամ փլուզվել:
Ավերածությունները տեղի են ունեցել Ինդոնեզիայի հյուսիսում, Սումատրա կղզում: Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության, երկրաշարժը ունեցել է 6,5 մագնիտուդ ուժգնություն:
Փրկարար և որոնողական աշխատանքները շարունակվում են: