1988 թվականի երկրաշարժի հերթական տարելիցի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ժամանեց Գյումրի։ Նա ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։
Կարեն Կարապետյանի հետ Գյումրիում են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Քաղաքաշինության պետական կոմիտե ղեկավար Նարեկ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին ուղեկցում են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ