Կոլումբիայում ավիաաղետի գործով ձերբակալվել են ավիաընկերության տնօրենը և երկու աշխատակից

Կոլումբիա - «Չապեկոենսե» ֆուտբոլային ակումբի տարբերանշանը, ենթադրաբար՝ օդանավի աղետի վայրից

Կոլումբիայում օդանավի կործանման գործով 8-ժամյա հարցաքննությունից հետո երեկ ձերբակալվել են LaMia ավիաընկերության գործադիր տնօրենն ու ևս երկու աշխատակիցներ: Նրանք մեղադրվում են օդանավի անվտանգության կանոններին չհետևելու մեջ:

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով, հիշեցնենք, 76 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Չապեկոենսե» ֆուտբոլային ակումբի խաղացողները, մարզիչներ ու լրագրողներ: