Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է խուսափի օտարերկրյա հակամարտություններում ներգրավվելուց

Դոնալդ Թրամփ և Ջեյմս Մատիս, 19-ը նոյեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, երեքշաբթի օրը ընտրողներին ներկայացնելով պաշտպանության ապագա նախարար Ջեյմս Մատիսին, հայտարարել է, որ երկրի ռազմական քաղաքականության իր տեսլականով՝ ԱՄՆ-ը պետք է խուսափի օտարերկրյա հակամարտություններում ներգրավվելուց, փոխարենը ավելի շատ կենտրոնանա «Իսլամական պետության» դեմ պայքարելու վրա: