ՄԱԿ ԱԽ-ին չհաջողվեց Հալեպի հարցով բանաձև ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) չի հաջողվել բանաձև ընդունել Հալեպում յոթնօրյա հրադադար հաստատելու հարցով՝ Ռուսաստանն ու Չինաստանը վետո դրեցին բանաձևի վրա:

Ըստ բանաձևի հեղինակների՝ սա հնարավորություն էր օգնություն հասցնել ռազմական գործողությունների մեջ հայտնված քաղաքին, նաև պայմաններ ստեղծել Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը, սակայն, հիշեցրել է, որ դեկտեմբերի 2-ին Հռոմում Լավրով-Քերրի հանդիպման ժամանակ քննարկվել էր Ժնևում փորձագետների խումբ ձևավորելու հարցը, որը կլուծի Հալեպի խնդիրը: Ըստ այդմ՝ պետք էր նախևառաջ երթուղիները գծել, տարհանման ժամկետներ սահմանել: Չուրկինի պնդմամբ՝ միայն դրանից հետո հնարավոր կլիներ հրադադար հաստատել: