Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին ժամը 15-ի դրությամբ մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։
Հիշեցնենք՝ Լարսի անցակետը փակ էր անցած ուրբաթ օրվանից, այնտեղ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ էին կուտակվել: