Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնել են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, նախատեսվում է վերսկսել այսօր ժամը 15-ից: Այդ մասին ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Լարսի անցակետը փակ է անցած ուրբաթ օրվանից, այնտեղ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ են կուտակվել: