Ծառուկյանը որպես ընդդիմադիր կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին․ Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Նաիրա Զոհրաբյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն՝ «լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»:

Հարցին՝ նա վերադառնում է որպես ընդդիմադի՞ր, ԲՀԿ նախագահը պատասխանեց․ - ««Բնականաբար՝ այո, որովհետև «Բարգավաճ Հայաստան»-ը իր քաղաքական կուրսը չի փոխել և չի պատրաստվում փոխել: Եթե մենք իշխանություն չենք, իսկ մենք իշխանություն չենք, բնականաբար՝ մինչև խորհրդարանական ընտրությունները մենք գործելու ենք այն դաշտում, որ դաշտում գործել ենք»:

Տե՛ս նաև այստեղ