Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում նոր տարածքներ են վերցրել վերահսկողութան տակ

Հալեպում Սիրիայի կառավարական զորքերը նոր շրջաններ են զբաղեցրել

Սիրիայի կառավարական զորքերը վերջին երեք շաբաթների ընթացում գրավել են Հալեպի՝ նախկինում ընդդիմության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների մոտ 60 տոկոսը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը:

Ուրբաթ օրը Բաշար Ասադի զորքերը ապստամբներին դուրս են մղել Թարիք ալ-Բաբ թաղամասից, այդպիսով՝ բացելով Հալեպի արևմտյան մասը օդանավակայանի հետ կապող ճանապարհը: