Գրիգորի Կարասինը Բաքվում է

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին, արխիվ

Նախօրեին աշխատանքային այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ Կարասինին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ապա Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը բանակցություններ է անցկացրել իր պաշտոնակից Խալաֆ Խալաֆովի հետ։

Կողմերը մի շարք հարցերի թվում քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում Կարասինը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակվելու են նաև հետագայում։ Նրա խոսքով՝ աջակցություն կցուցաբերվի հակամարտության կարգավորման գործուն քայլերին։