Սերժ Սարգսյան-Մայք Փենս հեռախոսազրույց՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենս, նոյեմբեր, 2016թ․

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: