Ռուսաստանում պղծվել է ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը: Անհայտ անձինք հուշարձանի վրա կարմիր ներկով գրել են «Ստալինը ողջ է» և կարմիր աստղ են նկարել:
Տեղի ոստիկանությունը այսօր հայտնել է, որ նախաքննություն է սկսել վանդալիզմի հատկանիշներով:
Կոլիմայի շրջանի կենտրոն Մագադանում 1996 թվականին տեղադրված «Վշտի դիմակը» հսկայական արձանի հեղինակը ռուս հայտնի քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին է:
Ստալինյան բռնապետության տարիներին Կոլիման աքսորավայրերից մեկն էր, ուր տասնյակ հազարավոր քաղաքացիներ են աքսորվել: