Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց առաջ կթողնի իր բիզնեսը:
«Դեկտեմբերի 15-ին ես Նյու Յորքում կոնֆերանս կկազմակերպեմ զավակներիս հետ՝ քննարկելու բիզնեսից իմ հեռանալու հարցը, որպեսզի դարձնեմ Ամերիկան նորից հզոր երկիր», - ասել է Թրամփը:
Օրենքը նման պահանջ չի դնում նախագահի առջև, սակայն Թրամփի նախորդները ևս թողել են բիզնեսները Սպիտակ տուն մտնելուց առաջ:
Դոնալդ Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը հունվարի 21-ին: