Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու:
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այցի ընթացքում Հասանովը նաև առանձին հանդիպում կունենա ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, ակնկալվում է, որ կողմերը կստորագրեն երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության հաջորդ տարվա ծրագիրը:
Նախարարական հանդիպմանը մասնակցելու է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով, հիշեցնենք, ավելի վաղ է մեկնել Մոսկվա: