Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրինագծերը

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրինագիծը, ձայների՝ 99 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրինագիծը ևս ընդունվեց առաջին ընթերցմամբ, ձայների՝ 106 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշված երկու փաստաթղթերն էլ սահմանադրական օրենքների նախագծեր են, և դրանց ընդունվելու համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի կողմ քվեն: