ՄԻՊ ներկայացուցիչներն անհապաղ այց են կատարել «Փոքր Մհեր» կրթահամալիր

ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր։

Օմբուդսմենի աշխատակազմի փոխանցմամբ, նոյեմբերի 28-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

«Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր», - ասված է հաղորդագրությունում: