Կվիրիկաշվիլի. Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի մի մասը կարող է վաճառվել

Վրաստան - Հյուսիս-Հարավ գազատարը Կազբեգի շրջանում, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլին չի բացառել Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը կառավարող ընկերության բաժնետոմսերի մասնակի վաճառքի հավանականությունը: Այդ մասին վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է շաբաթ օրը` նշելով, որ Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում:

Այս կորպորացիան տնօրինում է Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը: Գազատարի վաճառքի նախորդ երկու անհաջող փորձերը իրականացվել են Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք` 2011 թվականի աշնանը և 2012-ի գարնանը: