Lufthansa-ի օդաչուները կշարունակեն գործադուլը

Lufthansa ավիաընկերության օդանավեր, արխիվ

Lufthansa ավիաընկերության օդաչուները կշարունակեն գործադուլը երեքշաբթի և չորեքշաբթի, քանի որ նախորդ երկու օրերին աշխատավարձի բարձրացման հարցով բանակցությունները մտել են փակուղի։

Օդաչուները բողոքում են, որ անցած 5 տարիներին աշխատավարձը չի բարձրացել, և պահանջում են այն բարձրացնել ավելի քան 20 տոկոսով։ Ընկերությունը պահանջը համարում է անհիմն։