Ուզբեկստանում բանտից ազատ են արձակել երկրի ամենատարեց քաղբանտարկյալներից մեկին՝ 72-ամյա Սամանդար Կուկանովին, ով բանտում էր մոտ 24 տարի:
Գործարար և պատգամավոր Կուկանովը 1993 թվականին մեղավոր է ճանաչվել հակասահմանադրական գործունեության և պետական միջոցների վատնման մեջ, սակայն հարազատները համոզված են, որ նա ճաղերի ետևում նման երկար ժամանակ պահվում էր երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի անձնական հրամանով: Այս ընթացքում ուզբեկ քաղաքական գործչի ազատազրկման ժամկետը երկու անգամ երկարաձգվել էր:
Հիշեցնենք, Քարիմովը մահացավ այս տարվա սեպտեմբերի 2-ին՝ 78 տարեկանում: