Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին սպառնացել է պատասխան քայլերի դիմել այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները վերականգնի տնտեսական պատժամիջոցները:
Խամենեին այդպես արձագանքել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկությանը, որով ընդունվել է պատժամիջոցները երկարաձգելու օրինագիծը: Ուժի մեջ մտնելու համար այն դեռ պետք է ընդունվի նաև Սենատում, ապա մինչև տարեվերջ վավերացվի նախագահ Բարաք Օբամայի ստորագրությամբ: Սպիտակ տունը դեմ է այդ օրինագծին: