Հյուսիսային Եվրոպայում թռչնագրիպ է տարածվում

Ընտանի թռչուններին պատվաստում են թռչնագրիպի դեմ, արխիվ

Թռչնագրիպը արագորեն տարածվում է Հյուսիսային Եվրոպայում: Այդ մասին տեղեկացնում են գերմանացի բժիշկները՝ ընդգծելով, որ թեև հիմնականում վարակը կրում են վայրի թռչունները, այդուհանդերձ, H5N8 վիրուսը արդեն նաև ընտանի կենդանիններին է փոխանցվել:

Գերմանական 10 նահանգներում, ինչպես նաև Դանիայում և Շվեդիայում արդեն իսկ վարակի բռնկման դեպքեր են արձանագրվել:

Ենթադրվում է, որ H5N8 վիրուսը վտանգավոր չէ մարդկանց և այլ կաթնասունների համար: