Ռուսաստանը «Բալ» և «Բաստիոն» տեսակի հրթիռային համակարգեր է տեղակայել Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա հանդիսացող Կուրիլյան կղզիներից երկուսում` Իտուռուպում և Կունաշիրում: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի պաշտոնաթերթը:
«Բաստիոն» հթրիռային համակարգերը նախատեսված են ափամերձ շրջանների պաշտպանության համար, դրանց գործողության շառավիղը 600 կիլոմետր է: «Բալ» համակարգերը ռազմական նավերի ոչնչացման համար են, գործողության շառավիղը՝ 120 կիլոմետր: