Ռուսաստանցի աթլետ Յուլիա Զարիպովան զրկվել է ոսկե մեդալից, որ շահել էր 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ՝ 3000 մետր արգելավազքում:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ 30-ամյա մարզուհին այն 12 աթլետներից է, որոնց հակադոպինգային թեստը դրական արդյունք է ցույց տվել: