Դեֆոլտից բանկերը շատ հեռու են․ փոխվարչապետ

Վաչե Գաբրիելյան, արխիվ

«Տեսակետների խաչմերուկ» հաղորդման հյուրն է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Փոխվարչապետն անդրադառնում է բյուջեի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պետական պարտքին, կառավարության օպտիմալացման քաղաքականությանը:

«Պետական մեքենան նման է ոչ թե արագընթաց նավակի, այլ ավիակրի, իսկ ավիակիրը շատ մեծ նավ է, որը չի կարող միանգամից թեքվել ու իր ուղին փոխել: Հիմա, նոր կառավարությունը ներկայացրել է մոտեցումներ, որոնք շատ առարկայական են և շատ կոնկրետ արդյունքներով: Ներկայացված են 6 ամսվա փոփոխություններ ու ծրագիր, և դրա հետևանքով այնպիսի էական փոփոխություններ, որոնցով համամասնություններ փոփոխվեն, էական ծախսեր ավելացվենչկա: Էն փոփոխությունները որը ընդդիմությունն ուզում է, իրենք ամեն տարվա բյուջեից առնվազն 10 տարվա հեռանկար են ուզում, որը իներցիայի տեսակետից խիստ դժվար է»:

«Բանկային շահութաբերության վերաբերյալ վերջին թվերը չունեմ, բայց վստահեցնում եմ, որ աղետալի վիճակում չէ, որովեհտև եթե հիմա շուկայի մասնակիցներն հարցնենք, բանկերը ունեն բավականաչափ փող, այդ փողերը շրջանառվում են և տոկոսադրույքները իջնում են: Շուկայում կա բավականաչափ իրացվելիություն, և վերջերս տեղի ունեցած կապիտալիմեծացումից հետո դեֆոլտից բանկերը շատ հեռու են», - ասաց Վաչե Գաբրիելյանը: