«Հայաստանի՝ ճգնաժամում գտնվող տնտեսությունն արագ փոփոխությունների կարքի ունի»: Այս մասին «Բլումբերգ»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք աշախատում ենք հնավորինս արագ փոփոխություններ կատարել՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը»,- շաբաթ օրը Երևանում տված հարցազրույցում ասել է վարչապետը՝ հավելելով․ «Գործարարները չպետք է խոչընդոտների հանդիպեն կոռումպացված չինովնիկների կողմից, որոնք ակնկալում են գումարներ ստանալ վարչական որոշումներ ընդունելու համար: Նրանք չպետք է խոչընդոտներ ունենան նաև քաղաքական կապերն օգտագործող այլ գործարարների կողմից, որոնք սահմանափակում են մրցակցությունը:
Հայաստանի վարչապետը հավստիացրել է, թե հավասար մրցակցային դաշտ կստեղծի: «Բլումբերգ»-ը նշում է, որ Կարապետյանին նշանակելով վարչապետի պաշտոնում, Հայաստանի նախագահն ասել էր, թե նա փոփոխությունների խորհրդանիշն է: Նշանակման հաջորդ իսկ օրը Կարապետյանը օրենսդիրներին ասել էր, թե տնտեսությոնը ծայրահեղ վատ վիճակում է, և «կառուցվածքային հիմնանորգաման կարիք կա»:
Պարաբերականը նաև հիշեցնում է, որ Հայաստանի նախագահը փոխեց վարչապետին այն բանից հետո, երբ հուլիսին հազարավոր ցուցարարներ իրենց աջակցությունը հայտնեցին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին, որոնք պատանդներ էին պահում և պահանջում նախագահի հրաժարականը:
3 միլիոնանոց երկիրը երերում է Ռուսաստանի ճգնաժամի ազդեցությունից (որը Հայաստանի արտահաման հիմնական շուկան է) և այդ երկրում աշխատող հայերի՝ տուն ուղարկած գումարների կրճատումից, նշում է «Բլումբերգ»-ը: Կարապետյանը ձգտում է ընդլայնել տնտեսությունն անգամ եթե նա ստիպված լինի գալիք տարվա համար կրճատել պետական ծախսերը: Կառավարությունը պարտավորվել է նաև կրճատել ներկայումս 5,9 տոկոսի հասնող բյուջեի դեֆիցիտն ավելի քան 3 տոկոսով, շարունակում է «Բլումբերգ»-ը:
Երկրի արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը: Արտաքին պարտքը կազմում է 5 միլիարդ 800 միլիոն դոլար, իսկ ներքին համախառն արդյունքը 10 միլիարդ դոլար է: 2017 թվականին նախատեսվող 3,2 տնտեսական աճը բավարար չէ կյանքի մակարդակը շոշափելիորեն բարձրացնելու համար, գրում է գործակալոթւյունը:
Հարցազրույցում Կարապետյանը նշել է, որ Հայաստանի արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն, ավելի արագ է աճում, քան եկամուտները: «Բլումբերգ»-ի հետ զրույցում «Հայական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանն էլ ասել է, թե մենաշնորհներն ու կոռուպցիան Հայաստանի ամենամեծ խնդիրներն են, որովհետև բիզնեսն ու քաղաքականությունը կապակցված են, և Կարապետյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Անկախ տնտեսագետը նշել է, որ մի քանի մեծահարուստ օլիգարխներ, մասնավորապես, ներկրման ոլորտում մենաշնորհ ունեն, վայելում են ազդեցիկ քաղաքական գործիչների աջակցությունը, և վարչապետը չի կարող այդ հարցը լուծել:
Անուամենայնիվ, նոր կառավարությունը հայտարարում է, որ արտոնություններ չկան: Պնդում է, թե մաքսային և հարկային ոլորտների ղեկավարները փոխվել են, բարալավվել է թափանցիկության ապահովման հարցը, և վարչապետը չի ցանկանում հիմնական խաղացողներին թույլատրել՝ օգտագործել մյուսներին անհասանելի վարչական աջակցությունը՝ ճնշելու համար մրցակիցներին:
Այն մեկնաբանությունների հետ կապված, թե ինքը նշանակվել է կարճ ժամկետով, մինչև խորհրդարանական ընտրությունները իշխող կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով, Կարապետյանն ասել է, թե աննպատակահարմար է ասելը՝ արդյո՞ք ինքն այս պաշտոնում կնշանակվի նաև ընտրություններից հետո, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել ընտրությունների ելքը: Ամեն դեպքում նա ձգտելու է երկարատև զարգացման հստակ պլաններ մշակել, որպեսզի 2018 թվականից հետո տարեցտարի կայուն աճ արձանագարվի, նշված է «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում: