Վեհափառը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Ռուսիո Պատրիարքի 70-ամյակի հանդիսություններին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ, արխիվ

Այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը կմեկնի Մոսկվա, ուր կմասնակցի Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի հանդիսություններին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառի այցը երկօրյա է: