Ֆրանսիայի աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցությունը հրապարակել է նախագահական ընտրություններից առաջ անցկացվող ներկուսակցական ընտրության արդյունքները, ըստ որոնց՝ երկրորդ փուլ են անցել երկրի նախկին վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոնը՝ քվեների 43, և Ալեն Ժյուպեն՝ մոտ 28 տոկոսով, իսկ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ձայների շուրջ 20 տոկոսով գրավելով երրորդ տեղը, դուրս է մնացել հետագա պայքարից:
Սարկոզին կոչ է արել նոյեմբերի 27-ին նախատեսված երկրորդ փուլում ձայն տալ Ֆիյոնին և հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։
Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անցկացվելու են 2017 թվականի ապրիլին: