Երեկ երեկոյան մոտ երեք հազար մարդ է մասնակցել Ստամբուլի ասիական հատվածում տեղի ունեցած բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Թուրքիայի խորհրդարանի կողմից դեկտեմբերի 17-ին առաջին ընթերցմամբընդունված վիճահարույց օրենքը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկով ընդունված օրինագծիհամաձայն, մանկապղծության մեջ մեղադրվող անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե ամուսնանան իրենց զոհերի հետ:
Օրինագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում նախատեսված է առաջիկա օրերին: