Գրոյսման. Ուկրաինայում տնտեսական վիճակը բարելավվել է

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն ասել է, որ երկրի տնտեսական վիճակը բարելավվել է, ինչը կառավարությանն ընձեռել է դեկտեմբերից թոշակները 10-ը տոկոսով բարձրացնելու և նվազագույն աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն:

«Տնտեսության աճն ապահովվել է՝ շնորհիվ Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքի», - ասել է վարչապետը: