Ռուսաստանի հեռահաղորդակցության գործակալությունը՝ «Ռոսկոմնադզոր»-ը, պաշտոնապես կարգադրել է արգելափակել LinkedIn ցանցը, որը թույլ է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին շփվել միմյանց հետ:
Գործակալությունը հայտարարել է, որ կատարում է դատարանի որոշումը, որի համաձայն, այդ կայքէջի աշխատանքը հակասում է Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալները բացառապես Ռուսաստանում գտնվող սերվերներում պահպանելու օրենքին: