Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայացած հավաքի ընթացքում հավանություն են տվել Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնարկին` Անվտանգության հարցերի և արտաքին հարաբերությունների բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին օժտելով համապատասխան մանդատով:
Բանակցությունների նպատակը Եվրամիություն-Ադրբեջան համապարփակ համաձայնագրի կնքումն է, որը փոխարինելու կգա 1996 թվականին Բրյուսելի և Բաքվի միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: