Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հավանություն է տվել Հայաստանի հետ համատեղ զորախմբի ստեղծման մասին Ռուսաստանի կառավարության ներկայացրած առաջարկին: Այդ մասին պաշտոնական փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության իրավական տեղեկատվության կայքում:
«Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդունել է Հայաստանի հետ Զինված ուժերի միացյալ զորամիավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին կառավարության ներկայացրած առաջարկը»,- նշված է փաստաթղթում: