Բուլղարիայում ևս ամփոփում են նախագահի ընտրությունները։ Առաջին տեղում է ռուսամետ թեկնածու Ռումեն Ռադևը։ Նա, ըստ հարցումների, ստացել է ավելի քան 59 տոկոս ձայն։
Իշխանական թեկնածու, խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչևը ստացել է ձայների 36 տոկոսը։
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը այս տվյալների հրապարակումից հետո հրաժարական է տվել։ «Նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են, որ իշխող մեծամասնությունն այլևս գոյություն չունի», - հայտարարել է Բորիսովը