Իրաքի կառավարական զորքերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է «Իսլամական պետության» զինյալներից հետ գրավել հնադարյան ասորական Նիմրուդ քաղաքը:
ԻՊ զինյալները, երկու տարի առաջ գրավելով մ.թ.ա. 13-րդ դարի արժեքավոր հնագիտական այս վայրը, բուլդոզերներով ոչնչացրել էին բազմաթիվ արժեքավոր պատմական հուշարձաններ: ՄԱԿ-ի մշակութային մարմինը տեղի ունեցածը պատերազմական հանցագործություն էր որակել:
Նիմրուդը գտնվում է Իրաքում «Իսլամական պետության» վերջին խոշոր ամրակերտը հանդիսացող Մոսուլ քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա: