Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է անում Թրամփին հստակություն մտցնել մի շարք առանցքային հարցերում

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին հստակություն մտցնել այնպիսի հարցերում, ինչպիսիք են համաշխարհային առևտուրը, կլիմայի փոփոխությունն ու ՆԱՏՕ-ի հետ Վաշինգտոնի հետագա հարաբերությունները:

Քարոզարշավի ընթացքում միլիարդատեր գործարարը քանիցս քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքն ու քաղաքականությունը գլոբալ ջերմացման դեմ: - «Կցանկանայինք առաջիկա ամիսներին լսել՝ ի՞նչ մտադրություններ ունի նա հիմա այս հարցերում», - ասել է Յունկերը: