Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է, թե միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ ձեռք բերված համաձայնությունը կարող է տապալվել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի կողմից, չնայած Թրամփը քարոզարշավի ընթացքում բազմիցս է այդ մասին հայտարարել:
«Թեհրանի ընկալմամբ, պայմանավորվածությունը կնքվել է ոչ թե մեկ երկրի կամ կառավարության, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - պետական հեռուստատեսությամբ ասել է Իրանի նախագահը:
Անցած տարի ձեռք բերված պատմական համաձայնությամբ Իրանի նկատմամբ միջազգային սահմանափակումները հանվեցին՝ այդ երկրի միջուկային ծրագրերը կրճատելու և վերահսկելու դիմաց: