Հանրապետականները մեծամասնություն ապահովեցին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատներում

ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնել, արխիվ

Նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ապահովեց Կոնգրեսի զույգ պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների տանը, այդպիսով օրենսդրական ամուր հիմք ստեղծելով նույն օրը նախագահական ընտրությունում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի համար:

«Օբամայի վարչակազմի 8 տարիներից հետո Ամերիկայի ժողովուրդը նոր ուղի ընտրեց մեր երկրի համար», - հայտարարել է Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը: