Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Հիլարի Քլիթոնը զանգահարել է իրեն՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, ելույթ ունենալով Նյու Յորքում իր աջակիցների առջև՝ Թրամփը հայտնել է, որ ինքն, իր հերթին, շնորհավորել է Քլինթոնին և նրա ընտանիքին «շատ, շատ համառ ընտրապայքարի» կապակցությամբ:
«Մենք երախտագիտության խոշոր պարտք ունենք նրան» իր ծառայության համար, ասել է Դոնալդ Թրամփը Հիլարի Քլինթոնի մասին՝ ինչպես Associated Press-ն է նշում, մեծապես շեղվելով մրցակցի հասցեին իր սովորաբար կոշտ հռետորաբանությունից:
Մանրամասները տե՛ս այստեղ