Մամեդյարով․ «Հայաստանը արգելակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ղարաբաղյան հակամարտությունում լճացում է նկատվում: Այս մասին, ըստ APA լրատվական գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իտալացի պաշտոնակից Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք հույսեր ունեինք, որ կարելի է հասնել բեկման, և մենք գնում ենք այդ ուղով: Հայկական կողմը արգելակում է կարգավորման գործընթացը: Համբուրգում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումը: Բաքուն տվել է իր համաձայնությունը: Ցանկալի կլիներ դրական ոգով լինել, բայց չի ստացվում»,- ասել է Մամեդյարովը:

Մանրամասները տե՛ս այստեղ