Վրաստանը վերադառնում է բանակի համալրման զորակոչային ձևին

Վրաստանը վերականգնում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պրակտիկան: Այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Նրա խոսքով, զորակոչի ողջ համակարգը Վրաստանում արմատական բարեփոխումների է ենթարկվելու:

Ժամկետային զինծառայությունից հրաժարվելու մասին հայտարարել էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին: Վրաստանի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը պնդում է, որ զորակոչից հրաժարվելը կնպաստի երկրում պրոֆեսիոնալ զինվորականության դասի ձևավորմանը: