ԼՂ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են «արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»: